Միացյալ Նահանգների Փեյն-Ֆիլդ օդանավակայանում նախօրեին կայացել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռի փորձնական թռիչքը:

Թռիչքը, ինչպես հաղորդում է «Բոինգ» ընկերությունը, տեւել է երեք ժամից ավելի եւ անցել է հաջող:

Այն իրականացվել է Խուան-դե-Ֆուկա հրվանդանի վրայով՝ Կանադայի սահմանին, 4,5 հազար մետր բարձրություն վրա: Ինքնաթիռի առաջին թռիչքին հետեւում էին մոտ 12 հազար մարդ, ներառյալ ավիագործարանի աշխատակիցները, «Բոինգի» անձնակազմն ու լրագրողներ:

AFP-ի տվյալներով, Boeing 787-ը, որի գինը կախված լրակազմից, հասնում է մինչեւ 205,5 մլն դոլարի։ Այն արդեն պատվիրել են 56 ավիաընկերություններ, բայց առաջինը կստանա ճապոնական All Nippon Airways ընկերությունը:

Dreamliner-ը բոլորովին նոր Boeing ինքնաթիռ է՝ 1995թ. թողարկված 777-ից հետո, նրա տարողությունը կազմում է 210-330 մարդ։ Նոր ինքնաթիռի առանձնահատկություններն են վառելիքի խնայողությունն ու բնապահպանական հատկությունները: