«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրված մշակույթի նախկին նախարար եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը չի լինի խորհրդարանում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը` Թամար Պողոսյանը:
«Այդ տեղեկությունը ես հաստատում եմ, բայց առանց մեկնաբանությունների»,-ասաց նա:
Հարցին, թե գործադիր իշխանությունում ինքը կլինի՞, Թ. Պողոսյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Նման հարց դեռ չի քննարկվել: Կապված է, թե ինչ զարգացումներ կլինեն եւ կարծում եմ, որ վաղաժամ է այդ մասին որեւէ կարծիք, տեսակետ հայտնելը»:
Հիշեցնենք, որ Հասմիկ Պողոսյանը զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի 16-րդ հորիզոնականը:




























