ԱՄՆ-ում աճուրդի է հանվել մի դամբարան, որտեղ երկու ամիս հանգչել է ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի մարմինը: 1977թվականին Փրեսլիի մարմինը սկզբում զետեղել են Forest Hill գերեզամանատան դամբարանում, այնուհետեւ վերահուղարկավորել են նրա «Գրեյսլենդ» կալվածքում: Աճուրդը, որն անցկացնում է Julien`s Auctions աճուրդային տունը, կկայանա հունիսի 23-ին եւ 24-ին, գրում է argumenti,ru-ն:

Ռոքն- ռոլի արքայի դամբարանի նոր տերը կսանա մարմարով պատված տարածք եւ մուտք դեպի գերեզմանատան մատուռ, որտեղ անցկացնում են հոգեհանգստի եւ այլ ծիսական ծառայություններ: