Համազգային պետական թատրոնում հունիսի 4-ին կներկայացվեն «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտական բեմադրությունները: Ինչպես տեղեկացրին  «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամից, փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի եւ երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները:  Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգում, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: