Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 4-ին, ժամը 20.40-ին, կամավոր բաժին է ներկայացել նախկինում դատված 26-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 29-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:




























