«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունիսի 7-ին ժամը 9.00-ից մինչեւ հունիսի 8-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Նորք-Մարաշ վարչական շրջանի` ամբողջությամբ,
2. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին եւ 2-րդ զանգվածների,
3. Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























