Երեւանում, այսօր` հունիսի 5-ին, ժամը 16.09-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել շրջանցիկ թունելի թիվ 18 տանը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: