Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Մադոննան համաշխարհային շրջագայության շրջանակներում ժամանել է Ստամբուլ: Ինչպես հայտնում է TRT.Russian-ը, Մադոննան Թուրքիա է եկել Աբու-Դաբիից, իր երեխաների հետ: Մադոննային ուղեկցում է մոտ 200 մարդ` երաժիշտներ, պարողներ, նրանք ժամանել են երեք ինքնաթիռներով:
Հյուրերի պատվին Ստամբուլի օդանավակայանում կարմիր գորգ են փռել: Հունիսի 7-ին նա համերգ է տալու Türk Telekom Arena մարզահամալիրում:




























