Արմավիրի մարզում, այսօր` հունիսի 9-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցում այրվում է հացի արտադրամաս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.34-ին:

Նախնական տվյալներով այրվում է 50 քմ կուտակված փայտ: