Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, այսօր` հունիսի 9-ին, փրկարարները նկատել են «Օպել Վեկտրա» մակնիշի 31 ՏՏ 408 համարանիշի ավտոմեքենա, որը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ցեխակույտի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարները ավտեմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս:




























