Հունիսի 9-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից  ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ զոքանչի` 49-ամյա Ռիմա Գ.-ի բնակարանից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ս/թ մայիսի 25-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելով, Ռիմա Գ.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 600 հազար դրամի նյութական վնաս:

Հունիսի 10-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 9.00-ի սահմաններում, հիշյալ գողությունը կատարել է 27-ամյա Սուրեն Ե.-ն եւ նույն օրը զարդերը որպես գրավ ներդրել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում:

Կատարվում է նախաքննություն: