Երեւանում, այսօր` հունիսի 11-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցի թիվ 23 շենքի բնակիչն ընկել է բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անօգնական վիճակում հայտնաբերել 72-ամյա Ալբերտ Թովմասյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: