Կոտայքի մարզում, այսօր` հունիսի 11-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում թիվ 7 շենքի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը:
Մասնագետի կողմից ուսումնասիրվել է տարածքը. հայտնաբերվել է Պոլոզ տեսակի 2 օձ:




























