Վայոց ձորում, այսօր` հունիսի 11-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ գյուղի բնակիչ Մ. Մկրտչյանի առանձնատան նկուղային հարկը լցվել է ջրով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարկան վարչության օպերատիվ խումբը` փրկարար ծառայության մայոր Հ. Մարգարյանի գլխավորությամբ եւ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ս. Աղաջանյանը:
Տեղում պարզվել է, որ թիվ 23 փողոցում գտնվող առանձնատան նկուղում կուտակվել են գրունտային ջրեր (մոտ 10 սմ), որը նկատվել է նաեւ նախկինում: Նկուղային հարկում գրունտային ջրերի պարբերաբար ավելացումը կապված է շրջակա հողատարածքների ոռոգման եւ մայր առվից (մոտ 50 մ հեռավորության վրա) ջրի ներծծման հետ:
Գյուղապետ Ալոյանին առաջարկվել է, որ հողաշեն մայր առուն փոխարինվի կիսախողովակներով, իսկ շրջակա հողատարածքների ոռոգումը կազմակերպվի խնայողաբար:




























