Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցում դեկտեմբերի 19-ի առավոտյան մահացել է Պերմի «Կաղ ձի» ակումբի հրդեհի 15-րդ զոհը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ռուսաստանյան մայրաքաղաքի բժշկական շրջանակները, բժիշկներն 38-ամյա կնոջ մահը արձանագրել են ժամը 8-ին:

Ներկայումս Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ այլ քաղաքների հիվանդանոցներում բուժվում են 80 տուժածներ, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Հիշեցնենք, որ ուժգին հրդեհը Պերմի «Կաղ ձի» ակումբում տեղի էր ունեցել դեկտեմբերի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում: