Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրանում է Իոսիֆ Ստալինի 130 ամյակը։ Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվի»-ն, ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր ծաղիկներ կդնեն Ստալինի շիրիմին։ Առավոտյան Կարմիր հրապարակում օրը կնշեն նաեւ սոցիալիստները։ Իրավապաշտպաններն իրենց հերթին հիշեցնում են, որ գեներալիսիմուսը պատասխանատվություն է կրում ճամբարներում մահացած միլիոնավոր մարդկանց համար։

Ամեն դեպքում, հարցումները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների մեծամասնությունը բարձր են գնահատում Ստալինի առաջնորդական որակները, սակայն չեն ցանկանում, որ երկիրը ղեկավարի նրա կարգի որեւէ քաղաքագետ։ Ստալինի հանդեպ դրական վերաբերմունք ունի ռուսաստանցիների 37 տոկոսը, 26 տոկոսը հարգում է նրան, 8 տոկոսը՝ համակրում, 3 տոկոսը՝ հիացած է նրանով։ Հարցվածների միայն 1/3-րդն է ասել, որ Ստալինը հրեշ է եղել, ով սպանել է միլիոնավոր անմեղ մարդկանց։ Բացասական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 24 տոկոսը։ 13 տոկոսը նրա հանդեպ տհաճություն են զգում, 6 տոկոսը՝ վախ, 5 տոկոսը՝ զզվանք։