Հունիսի 16-ին, ժամը 19.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել Լենինգրադյան փողոցի էլեկտրասյանը հարակից բետոնե պատին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով 56-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























