WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն արել է իր առաջին հրապարակային հայտարարությունն Էկվադորի դեսպանությունից, որտեղ նա անցկացրել է արդեն երրորդ գիշերը:
Ավստրալիական ռադիոյի հետ հարցազրույցում Ասանժը նշել է, որ նախկինի պես չգիտի, թե ինչքան երկար Էկվադորը կքննարկի իր խնդրանքը, եւ արդյոք այն վերջում դրական կլինի: Ասանժը դեսպանատուն իր գալը բացատրել է նրանով, որ ինքը պատրաստ չէ Շվեդիա գնալ, հաշվի առնելով այն պայմանները, որոնցում այնտեղ նա պահվելու է: Շվեդները հրապարակայնորեն հայտարարել էին, որ Ասանժին պահելու են բանտում` կալանքի տակ, առանց մեղադրանք ներկայացնելու, քանի դեռ նրանք շարունակում են հետաքննությունը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Դեսպանատանն Ասանժին այցելած ծանոթուհի Սառա Սոնդերսը պատմել է, որ «նա լարված աշխատում է իրավաբաններին իր դիմումի վրա»:



























