Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի սիրտը դադարել է բաբախել, նրան արհեստական կենսապահովման ապարատ են միացրել, սակայն վերակենդանացման փորձերն արդյունք չեն տալիս: Մուբարաքի առողջության ծայրահեղ վիճակի մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», միջազգային հանրությունը Հոսնի Մուբարաքի առողջական վիճակին հետեւում է արդեն 3 շաբաթ, այն բանից հետո, երբ դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտեց:
Բանտային հիվանդանոցում, այնուհետեւ զինվորական հոսպիտալում Մուբարաքը կաթված է տարել, ապա սրտի նոպա ունեցել: Երկու օր առաջ բժիշկները նրա մոտ կլինիկական մահ են արձանագրել:



























