Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր նշանակումների մասին իմանում է մամուլից: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ինքը` Վիկտոր Դալլաքյանն` ի պատասխան մեր հարցի, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե Ձեզ նշանակում են նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում:
«Մամուլի հրապարակումների համաձայն` ինձ արդեն նշանակել են սոցապ նախարար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, իսկ մամուլի վերջին տեղեկատվության համաձայն` Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում: Իմ նշանակումների մասին ես իմանում եմ մամուլից»,- նշեց նա` պայմանով, որ այլեւս ոչ մի հարց չտանք իրեն:
Վիկտոր Դալլաքյանը այժմ հանգստանում է եւ խնդրում իրեն չանհանգստացնել:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ արդեն որոշված է, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա նշանակվելու է Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Գառնիկ Իսագուլյանը:




























