Սկանդալներով հայտնի հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի` լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնի մոտ: Նա նկարահանվել է զենքը ձեռքին, ցուցադրելով ինքնասպանության մի քանի դրվագներ:

Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, Լոհանը Chateau Marmont հյուրանոցում կազմակերպված ֆոտոսեսիայի ժամանակ ներկայացել է նվազագույն հագուստով եւ այնպիսի դեմքով, որը ցուցադրում է ինքնասպան լինելու ակնհայտ ցանկությունը:

Լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել: Ոմանք նշել են, որ պետք է արգելել դրանց ցուցադրումը, քանի որ դա կարող է մարդկանց դրդել ինքնասպանության:

Ողջ ֆոտոսեսիան արվել է սեւ-սպիտակ ֆոնով: