Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խուսափել է պատժից եւս մեկ գործով, որում նա մեղադրվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ: Հռոմի դատարանը կարճել է գործը Իտալիայի նախկին վարչապետի դեմ: Բեռլուսկոնին մեղադրվում էր Mediaset ընկերության համար ֆիլմեր գնելիս հարկերից խուսափելու մեջ: Նրա հետ միասին այս գործով 11 մարդ էր անցնում, այդ թվում նախկին վարչապետի որդին: Նրանց նկատմամբ եւս կարճվել է գործը:
Ինչպես գրում է ANSA-ն, գործը հարուցվել էր 2010թ. հոկտեմբերին: Քննության տվյալներով, նրանք օֆշորային ընկերությունների միջոցով գնում էին ամերիկյան ֆիլմեր ցուցադրելու իրավունքը, ապա էժան գնով վաճառում Բեռլուսկոնիին պատկանող Mediaset-ին:
Ամբաստանյալներին մեղադրում էին 10 մլն եվրո հարկեր թաքցնելու մեջ: Դատավորը հանել է 2003-ին առնչվող մեղադրանքը` վաղեմության ժամկետի պատճառով, իսկ 2004 թվականի դրվագը` ապացույցների անբավարարության:




























