Հայաստանի ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին` հայտնելով, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30-ին:
«Դրանից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ) տուգանք:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թվականի հունիսի 30-ից հետո եւս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որեւէ տուգանքի նշանակման»,- ասված է հայտարարության մեջ:



























