Ջոն Քենեդիի զարմիկի ինքնասպան եղած կինը` Մերին, ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ է ընդունել: Դիահերձման արդյունքում նրա արյան մեջ երեք տեսակի հակադեպրեսանտներ են հայտնաբերել` տրազոդոն, դիսմեթիլվենլակսաֆին, վենլաֆաքսին:
Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում է utro.ru-ն, Մերիի օրգանիզմում ալկոհոլ, ստամոքսում էլ` սնունդ չեն գտել: Մահվան հիմնական պատճառ է հայտարարվել կախվելու արդյունքում խեղդվելը: Պարանի վրա ինը հանգույցներ են եղել:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մայիսի 16-ին 52-ամյա Մերի Քենեդին (օրիորդական անունը` Մերի Ռիչարդսոն) կախվել է Նյու Յորքի իր տան նկուղում: Կինը հետմահու գրություն է թողել, որի բովանդակության մասին չի հայտնվում:
Սպասուհու ցուցմունքներով` տիրուհին կարող էր կյանքին վերջ տալ հուսահատությունից եւ մենակությունից: Նա ծանր էր տանում 2010թ. ամուսնալուծությունը եւ անգամ բուժվել է թմրանյութրի կախվածությունից: Բացի այդ, նա American Express բանկին մեծ գումար էր պարտք, որն էլ Մերիի մահից երկու օր առաջ դատի էր տվել նրան:




























