Հուլիսի 19-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի Հարավ-արեւմտյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան մոտ առկա է քարաթափման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 4:00-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը` ՄՓՎ ԲՊ բաժնի պետ Գ.Հակոբյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Դ. Հակոբյանին պատկանող տունը գտնվում է հավանական քարաթափան տեղամասից մոտ 60 մ հեռավորության վրա, եւ լանջի թեքությունը կազմում է 60-65 աստիճան: Ժայռաբեկորների տեղաշարժմանը նպաստում են հիմնականում անձրեւաջրերը, որոնք լցվելով ժայռաբեկորների ճեղքերը` լվանում եւ թուլացնում են հիմքը:
Վտանգն ակնհայտ է. հսկա ժայռաբեկորները սպառնում են տանը եւ հարակից շինություններին:
Տարածքի ուսումնասիրման արդյունքները կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:




























