Ford Motor Company եւ ռուսական ավտոարտադրող «Սոլերս» ընկերությունների համատեղ ձեռնարկություն համարվող Ford-Sollers ընկերությունն սկսում է Kuga, S-MAX, Galaxy եւ Ford Explorer մոդելի մեքենաների սերիական արտադրություն: Այս մասին հայտարարել է Ford-Sollers-ի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Ադիլ Շիրինովը:

Ինչպես հաղորդում է RBK-ն, 2012 թվականի երկրորդ եռամսյակում Ռուսաստանում վաճառվել է 36,1 հազար Ford ավտոմեքենա: Ընդ որում 2008-ից ի վեր ամենից բարձր վաճառքի ցուցանիշ են արձանագրել Focus III, Mondeo, Kuga, Explorer եւ Transit մոդելները:

Ընդհանուր առմամբ, 2012-ի առաջիկ կիսամյակում Ford Kuga եւ Explorer մեքենաների վաճառքի ցուցանիշն աճել է 85 տոկոսով:

Ford Kuga-ի վաճառքը առաջին կիսամյակում կազմել է 1797 (+44 տոկոս), իսկ Ford Explorer-ի գնորդների թիվը կազմել է 512:

Ford-Sollers համատեղ ձեռնարկությունը ստեղծելու մասին հայտարարվել է 2011-ի հոկտեմբերի 1-ին: Կողմերի մասնաբաժինը նախագծում կազմում է 50-ական տոկոս: Նախագծի ընդհանուր բյուջեն գնահատվում է 75 մլրդ ռուբլի: