Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ։ Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը, ըմբոստանալով փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ քաղաքապետերի զանգվածային ձերբակալությունների դեմ՝ կազմակերպել էր մամուլի ասուլիս եւ բարկացած խոսելու ժամանակ հայհոյել։
Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը սկսել է գործ հարուցել Բայդեմիրի դեմ՝ թուրքական քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածի հատկանիշներով՝ «Թուրքականությունը, հանրապետությունը, պետական մարմիններին վիրավորելու համար» մեղադրանքով։
NEWS.am-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ մոտ 5 տասնյակ անձ է ձերբակալվել, այդ թվում՝ 16 ներկա եւ նախկին քուրդ քաղաքապետեր։ Ձերբակալվածների թվում է նաեւ Դիարբեքիրի նահանգի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ով մի քանի օր առաջ Սուրի փողոցներից մեկը վերանվանեց հայազգի գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով։




























