Պոռնոգրաֆիական լուսանկարներ տարածելու կասկածանքով 29-ամյա մի երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արման անունով երիտասարդը «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքի իր անձնական էջում տեղադրել է շուրջ 200 պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարներ, որոնք հասանելի են եղել կայքի մյուս օգտատերերին: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ նշված երիտասարդը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ նյութերը ուղարկվել են մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ` փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: