Լոռիի մարզում, այսօր՝ հուլիսի 26-ին ժամը 18.30-ի խոշոր ավտովթարի հետեւանքով տուժած 4 քաղաքացիներից` Արեն Կյուրղինյանը եւ Մայիս Ղանաղյանը Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Լոռու մարզի թղթակիցը: Մյուս երկու տուժողները`  26-ամյա Կարեն Ղարագյոզյանը  եւ Ավետիք Կուրղինյանը տեղում էին մահացել: Իսկ 5-րդ տուժողի` Տիգրան Կուրղինյանի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատել։ Վերջինիս այս պահին տեղափոխում են Երեւան:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Վթարի հետեւանքով 2 տղամարդ մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Լոռիի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզային վարչության օպեր-գծով տեղակալ Արամ Ղազարյանի եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Հակոբյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով պատահարի բնույթը՝ դեպքի վայր է մեկնել նաեւ Լոռիի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ: Խոսակցությունների համաձայն մինչեւ վթարը տեղի է ունեցել պայթյուն:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի