Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիսի 26-ին ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը և անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը օպերատիվ խորհրդակցություն են անցկացրել անձնագրային եւ վիզաների վարչությունում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, Արմեն Հակոբյանը ԱՎՎ աշխատակիցներին փոխանցել է ոստիկանության պետի պահանջները՝ ղեկավարվել միայն ֆունկցիոնալ պարտականությունները կարգավորող իրավական ակտերով, զերծ մնալ անօրինական գործողություններից, քաղաքացիների հետ հարաբերություններում լինել բարեկիրթ:
Ներքին անվտանգության վարչության պետը նաեւ փոխանցել է Վլադիմիր Գասպարյանի ցուցումը՝ ներկայացնել անձնագրերի տրամադրման եւ փոխանակման ընթացակարգը պարզեցնելուն և կատարելագործելուն ուղղված նոր առաջարկություններ:



























