ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 30.07.2012 - 05.08.2012թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով:

Ըստ այդմ, ոսկու համար գնման գին է սահմանվել 19210.27 (-88.49) դրամը, բացթողման գին`20880.73 (-96.18), արծաթ. գնման գին` 328.97 (-2.79), բացթողման գին` 357.58 (-3.03), պլատին. գնման գին` 16860.98 (-405.52), բացթողման գին` 18327.15 (-440.79), պալադիում. գնման գին` 6841.81 (-236.93), բացթողման գին` 7436.75 (-257.53):