Հայաստանը առաջընթաց է արձանագրել իր սահմանների անվտանգության ամրապնդման հարցում: Այս մասին խոսվում է ԱՄՆ պետքարտուղարության`ահաբեկչության դեմ պայքարին նվիրված զեկույցում:
Ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարությունը սերտորեն համագործակցել է ՆԱՏՕ-ի եւ այլ գործընկերների հետ Արտակարգ իրավիճակների նախարարությունում 24 ժամյա իրավիճակային կենտրոն ստեղծելու համար: Կենտրոնը նախատեսված է ճգնաժամային կարգավորման ոլորտում արդյունավետ միջգերատեսչական համակարգման ապահովման, այդ թվում ահաբեկչական գործողությունների արձագանքելու համար:
Հայաստանին վերաբերող զեկույցում խոսվում է սահմանային անվտանգության ոլորտում մի շարք նորարարությունների մասին, մասնավորապես Վրաստանի հետ սահմանային անցակետերում: Անցակետերում տեղադրվել են հատուկ ցուցիչներ, որոնք պետք է հայտնաբերեն մարդկանց կամ մեքենաների շարժը:
Նաեւ նշվում է, որ Հայաստանը հանդիսանում է Փողերի լվացման դեմ պայքարի` Եվրոպական միության փորձագետների կոմիտեի անդամ: «Հայաստանը չի հանդիսանում տարածաշրջանային ֆինանսավորման կենտրոն, որտեղ ֆինանսական ահաբեկչության ոչ մի դեպք չի գրանցել»,-ասվում է զեկույցում:
Հայաստանը նաեւ մասնակցել է մի շարք հակաահաբեկչական նախաձեռնությունների` միտված երկրում ամրապնդելու ֆինանսական ահաբեկչության եւ անօրինական ու վտանգավոր նյութերի տեղափոխման դեմ պայքարը:




























