Toyota ավտոմոբիլային կոնցեռնը ԱՄՆ-ում ետ է կանչում մոտ 760 հազար մեքենաներ: Վերադարձվում են 2006-ից 2011 թթ-ին արտադրված RAV4, եւ 2010 թ-ին արտադրված Lexus HS մակնիշի ավտոմեքենաները:
Կախոցի հետ կապված խոտանը կարող է հանգեցնել մեքենայի կառավարման խափանման, որի պատճառով արդեն գրանցվել է ավտովթարի 9 դեպք: Ներկայումս ընկերությունը դեռ չգիտի` ինչպես լուծի ի հայտ եկած խնդիրը, հայտնում է «Դնի.ru»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը հետաքնննություն էր սկսել 2006-2008 թթ-ին արտադրված Toyota RAV4 մեքենաների կախոցի հետ առաջացած խնդրի շուրջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդներից ստացվել են բողոքներ:



























