Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 23-ամյա Արման Ն.-ին եւ 20-ամյա Աննա Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























