Օգոստոսի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Սարալանջի փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Տիգրան Խաչատրյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հունվարի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ:




























