ՏԻՄ ընտրությունների շուրջ նոր առաջադրումների վերաբերյալ ԲՀԿ-ում քննարկումները շարունակվում են:Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

Նա միաժամանակ ավելացրեց, որ առաջադրելու են այն մարդկանց, որոնք որ տվյալ համայնքում, քաղաքում վայելում են համապատասխան հեղինակություն եւ ունակ են համայնք ղեկավարելու պատասխանտվություն ստանձնել,  որակական փոփոխություններ իրականացնել համայնքի բնակիչների համար:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ ՀՀԿ-ն Գյումրիում սատարում է իրենց թեկնածուին, Ուրիխանյանն ասաց, որ իրեն դեռ հայտնի չէ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը այդ հարցի շուրջ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կլինի, որ Սամվել Բալասանյանը անդամակցի ՀՀԿ-ին, ինչպես ժամանակին վարվեց ՕԵԿ-ի հետ, Ուրիխանյանն  ասաց, որ ԲՀԿ քաղաքական թիմն ունի այնքան ամրություն, որ համեմատելի չէ յուրաքանչյուր անդամի նախկին քաղաքական գործունեության հետ, ուստի եթե անգամ նման բան լինի, իր զարմանքը այնքան մեծ կլինի, որ կդժվարանա մեկնաբանել: