Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միասնություն» (PYD) կուսակցության անդամների կողմից առեւանգված 2 թուրք լրագրողներն ազատ են արձակվել եւ արդեն գտնվում են Թուրքիայում։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում քրդական PYD-ի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքում առեւանգված թուրքական Milli Gazete եւ Star Gazetesi թերթերի լրագրողներ Ջիհաթ Ափաջըքն ու Քեմալ Գյումուշն ազատ են արձակվել եւ հանձնվել սիրիական «Ազատ սիրիական բանակ»-ին։
Ավելի ուշ «Ազատ սիրիական բանակ»-ի ներկայացուցիչները թուրք լրագրողներին հասցրել են Թուրքիայի հետ սահմանակետ եւ ճանապարհել Թուրքիա։
Հաթայի սահմանակետից Թուրքիա մտած լրագրողները նշել են, որ իրենց լավ են զգում եւ որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել։



























