Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտակայքում օգոստոսի 2-ին ժամը 13-ի սահմաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել առուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները առվից դուրս են բերել Գ. Սարգսյանին պատկանող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 193 ՍՏ 21 պետհամարանիշով ավտոմեքենան:




























