Վանաձորի Հերացու փողոցի 10-ը հասցեում գտնվող խորովածանոցում 47-ամյա Գայանե Մովսիսյանը, ով խորովածանոցի մատուցողուհին է վիճաբանության ժամանակ էլեկտրական թեյնիկով հարվածել է իր մոր` 71-ամյա Մարետա Ամալյանի գլխին եւ պատճառել վնասվածք:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Մորը տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ աղջիկը ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է  հետաքննություն: