ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների`ղարաբաղյան կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ադրբեջանցի զինվորի մահվան մասին տեղեկությունները:

Ինչպես NEWS.am-ին ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. «Պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումները հավատարիմ են մնում հրադադարի ռեժիմի պահպանմանը»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադերբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, տեղեկությունենր էին տարածել, թե հրազենային վնասվածքից մահանցել է զինվոր Ռուշամով  Մուրզամուհամեդ Ֆաիգօղլին: