Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ ձկնորսը ջրից մի մեծ ձուկ է հանում ափ: Այդ ընթացքում ձկան հետեւից ջրից դուրս է գալիս եւ արագ առաջանում է մի կոկորդիլոս:
Խիզախ ձկնորսը որսած ավարը փրկելու համար փայտով հարվածում է կոկորդիլոսի գլխին: Կատարվածից անակնկալի եկած կոկորդիլոսն արագ փախչում է:




























