Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավր խմբագիր, ներկայումս անազատության մեջ պահվող Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ընթանում է ծրագրվածին համապատասխան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Փաշինյանի շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը: Նա նշեց, որ արդեն ավարտվել է «Դռնեդուռ» միջոցառումը, որի արդյունքում մոտ 10 հազար քարոզչական փաթեթներ են հասցվել ընտրողներին: «Հիմա ընթանում են հունվարի 8-ին, ժամը 15-ին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ կայանալիք հանրահավաքի եւ երթի իրազեկման աշխատանքները»:

Ի դեպ, Մաթեւոսյանը հայտնեց, որ Փաշինյանի շտաբն աշխատել է նաեւ ամանորին, բացառությամբ հունվարի 6-ը՝ հաշվի առնելով Սուրբ Ծննդյան տոնը: Քարոզարշավի ընթացքում, ըստ շտաբի պետի, բացառությամբ Վարդանանց 5ա հասցեւմ տեղի ունեցած միջադեպից, երբ իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ ծեծի էին ենթարկել Փաշինյանի վստահված անձանց, այլ միջադեպեր չեն գրանցվել: