Հայաստանի կառավարությունը դրական եզրակացություն չի տվել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ` Պոնտոսի հույների ցեղասպանության մասին օրինագծին: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, նշելով, որ օրինագծում տարանջատված չեն Պոնտոսիեւ Փոքր Ասիայի հույների տարանջատումները, մինչդեռ Հունաստանի խորհրդարանը 90-ականնեչին Ցեղասպանության հիշատակման առանձին օրեր է սահմանել նրանց համար: Պոնտոսի հույների Ցեղասպանության հիշատակման օրը մայիսի 19-ն է եւ սահմանվել է 1994 թվականին, իսկ Փոքր Ասիայի հույներինը` սեպտեմբերի 14-ին եւ սահմանվել է 1998 թվականին:
«Եթե այդ տարբերությունը հաշվի չառնվի, ապա կստեղծվի սխալ տպավորություն,որ Հայաստանը դատապարտում է միայն Պոնտոսի հույների ցեղասպանությունը»,- բացատրեց Հովակիմյանը:
«Ժառանգություն» կուսակցությունից Ռուբեն Հակոբյանի, Զարույի Փոստանջյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կողմից ներկայացված օրեինագիծը դատապարտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանությունը, անվանելով այն մարդկության դեմ ուղղված ծայրագույն հանցագործություն:




























