Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հունվարի 11-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում։

Թուրքական Dunyabulteni կայքէջի փոխանցմամբ՝ Լիբանանի վարչապետը Անկարա է մեկնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Նախատեսվում է, որ Սաադ Հարիրին կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։