Նիգերիացի Ումար Ֆարուխ Աբդուլ Մութալաբը, որ կասկածվում է Ամստերդամ-Դեթրոյթ չվերթի ինքնաթիռի պայթեցման փորձի մեջ, հերքել է բոլոր վեց մեղադրանքները՝ 290 մարդու կանխամտածված սպանելու փորձից մինչեւ զանգվածային ոչնչացման զենքի կիրառում: 5 րոպե տեւած դատական նիստի ժամանակ, CNN-ի տվյալներով, նիգերիացին հայտարարել է, թե ծանոթացել է գործի նյութերին, եւ իրեն հասկանալի է մեղադրանքների էությունը: Այժմ Աբդուլ Մութալաբը գտնվում է կալանքի տակ՝ Միչիգան նահանգի բանտում:

Քննության տվյալներով, Մութալաբը դեկտեմբերի 26-ին թռիչքի ժամանակ փորձել է գործի գցել ոտքին կապված պայթուցիկ սարքը: Նիգերիացին գործել է ահաբեկչական «Ալ-Քայդա» ցանցի հրահանգով, որը ավելի ուշ իր վրա վերցրեց ինքնաթիռի պայթեցման անհաջող փորձի պատասխանատվությունը:

Այդ միջադեպը հանգեցրել է ԱՄՆ օդային տրանսպորտում անվտանգության միջոցառումների խստացման: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա վերցրեց անվտանգության ծառայության աշխատանքի ձախողման պատասխանտվությունը, որոնք նիգերիացուն, որը մինչ այդ էլ կասկածվել է «Ալ-Քայդայի» հետ կապեր ունենալու մեջ, չէին վերցրել ուղեւորների «սեւ ցուցակի» մեջ: