Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում 10/12 ընտրատեղամասում, որ տեղակայված է թիվ 19 մանկապարտեզում, հերթական միջադեպն է գրանցվել:

Ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբից NEWS.am-ին հայտնեցին, որ 10/12 ՏԸՀ նախագահի տեղակալ Արման Սահակյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում` կեղծիքներ եւ լցոնումներ կատարելու նպատակով, առանց որեւէ պատճառաբանության հրահրել է ծեծկռտուք եւ բռնություն կիրառել Նիկոլ Փաշինյանի վստահված անձի եւ տեղամասում գտնվող դիտորդների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի շտաբն այս կապակցությամբ ահազանգել է ոստիկանություն: