ՏԻՄ ընտրություններում Ժառանգությունը առաջադրել է ավագանու անդամության թեկնածուների, իսկ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում պաշտպանում է ՀՅԴ-ի թեկնածուին: Այս մասին այսօր` օգոստոսի 31–ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, կան այլ համայնքներ էլ, որտեղ իրենք պաշտպանելու են ընդդիմադիր թեկնածուներին: Զարուհի Փոստանջյանը, արձագանքելով ԲՀԿ-ի կողմից բարձրացված վարչապետի փոփոխության հարցին, ասաց, որ նման հարցերի շուրջ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացնում վարչության նիստում: Իսկ իր կարծիքով Հայաստանի կառավարությունը պետությանը հարիր որոշումներ չի կայացնում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























