Թուրքական իշխանությունների կողմից Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու պահանջին արձագանքել է նաեւ Չինաստանը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրախոսը համարվող «Ժողովրդի օրագիր» թերթը շեշտել է, թե Թուրքիայի առաջարկը՝ Սիրիայի տարածքում փախստականների համար ստեղծել բուֆերային գոտի, ոչ մի օգուտ չի տա։

Թերթը, նշելով, թե որոշ երկրներ Սիրիայում հումանիտար օգնություն ցույց տալու պատրվակով խառնվում են Սիրիայի ներքին գործերին եւ փորձում են ռազմական միջամտություն իրականացնել, այդ երկրներին զգոնության կոչ է արել։