Հունվարի 10-ին, ժամը 19-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի «Հայռուսգազարդ ընկերության Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարություն» հիմանկի տարածքում:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ Հրազդանից, եւս երկուսը՝ Երեւանից: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին, մարվել՝ 21.40-ին:
«Հրազդանշինի» 5-րդ ընդլայնման տարածքում այրվել է տեխնիկական ջրերի հովացման հովհարների փայտե աշտարակը՝ 300 քմ մակերեսով:




























