Թուրքական հեռուստատեսության եթերում հեռարձակվում է նոր հակաիսրայելական սերիալ։
«Կուրսորի» հաղորդմամբ, նոր սերիալի սցենարով՝ Մոսադի գործակալները Թուրքիայում հանդես են գալիս իբրեւ լրտեսներ, նրանք ակտիվորեն համագործակցում են տեղի մաֆիայի հետ, գողանում երեխաների եւ թաքցնում դեսպանատանը։
Հարկ է նշել, որ նման ֆիլմերը նորություն չեն Թուրքիայում։ Այս տեսակ ֆիլմերը երկրում սկսել են հեռարձակվել Գազայի հատվածում պաղեստինյան զորքերի վրա իսրայելցիների իրականացրած «կապարե ձուլածո» օպերացիայից հետո։
Թուրքական պետական TRT1 հեռուստաալիքը մի քանի ամիս առաջ եթեր հեռարձակեց սերիալ, որը «սիոնիստ զավթիչների գազանություների» մասին էր։ Մասնավորապես սերիալը ներկայացնում է իսրայելական զինվորների կողմից պաղեստինցի երեխաների սպանության տեսարաններ, ՑԱԽԱԼ-ի զինվորների դաժան վերաբեմունքը խաղաղ բնակչության նկատմամբ եւ պաղեստինյան տների կործանումը։




























